Հայաստանը հարուստ է մեծաքանակ կիսաթանկարժեք քարերով, փիրուզով և ամեթիստով, սակայն բնական պաշարների այս բազմազանության մեջ ադամանդ այդպես էլ չի հայտնաբերվել: Չնայած այս հանգամանքին, տասնամյակների ընթացքում, Հայաստանում ձևավորվել է ադամանդի մշակման հիանալի մի դպրոց, որի համբավը տարածվել է հանրապետության սահմաններից դուրս:
40-ական թվականների վերջին Սիբիրում` Յակուտիայում երկրաբանները հայտնաբերեցին առաջին ադամանդը և ՍՍՀՄ-ում որոշում ընդունվեց հիմնել ադամանդի մշակման 7 գործարան, որոնցից մեկն էլ ` ադամանդի մշակման <<Կրիստալ>> գործարանը, 1971 թվականին կառուցվեց Հայաստանում, Աբովյան քաղաքից ոչ հեռու գտնվող Նոր Հաճն ավանում:
Հայաստանում ադամանդագործության հիմնադիր է համարվում <<Կրիստալ>> արտադրական միավորման տնօրեն Աշոտ Հարությունյանը: 1976 թ-ին շահագործման հանձնվեց <<Շողակն>> (նախկին <<Կրիստալ>>) գործարանը` տարեկան 140.000 կարատ ադամանդի մաշակման հզորությամբ:
<<Շողակն>> գործարանը, լինելով ադամանդագործական խոշորագույն ձեռնարկություն, ոչ միայն նպաստեց Նոր Հաճնի քաղաքաշինությանը, այլ նաև հիմք դրեց Հայաստանում ադամանդի մշակման հիանալի դպրոցի ստեղծմանը:
2001- 2008 թթ-ին Հայաստանի ադամանդագործական ամենախոշոր ընկերության` <<Շողակն>>- ի սեփականատեր դարձավ հայտնի իսրայելցի մեծահարուստ Լև Լևայևը` ապահովելով հետագայում մոտ 1500 աշխատատեղ: 2000-ականների վերջին ադամանդագործությունը սկսեց ճգնաժամ ապրել: Ադամանդի հումքի գները կտրուկ աճեցին, որը մասամբ պայմանավորված էր միջազգային շուկայում ընդհանուր ճգնաժամով, մասամբ էլ` դոլարի փոխարժեքի անկումով: Այս ճգնաժամն անխուսափելիորեն ազդեց նաև <<Շողակն>> ընկերության վրա:
<<Շողակն>>-ի նոր սեփականատերերը ձեռնամուխ են եղել հետևողականորեն վերականգնել ընկերության նախկին փառքը: Նրանց շնորհիվ ընկերությունում բացվել է ժամանակակից սարքավորումներով հագեցած գեմոլոգիական լաբորատորիա, ադամանդի բնական հումքի և մշակված ադամանդների առք ու վաճառքի առևտրային հարթակ, որը հնարավորություն կտա գործնական կապեր ստեղծել նիստավորողների և աշխարհի տարբեր ծայրերից գնորդների միջև: Այդ ենթակառուցվածքների համար անհրաժեշտ բոլոր պայմանները գտնվում են մի տանիքի տակ:
Ընկերության գործունեության վերկանգման պահից սկսած, այստեղ բացվել է արտադրության նոր ճյուղ` գունավոր քարերի մշակման արտադրամաս: Այսօրվա դրությամբ աշխատանքներ են տարվում ուսումնական կենտրոն ստեղծելու ուղղությամբ, որտեղ կպատրաստվեն ադամանդի բնական հումք մշակող և պատրաստի արտադրանքը գնահատող բարձրակարգ մասնագետներ:
<<Շողակն>> ընկերությունը համագործակցում է (ՀԲԸ) <<Ալրոսա>>ԲԸ, <<Գոխրան>> ՌԴ և ադամանդի բնական հումք մատակարարող այլ խոշորագույն ընկերությունների, ադամանդագործական շատ ձեռնարկությունների հետ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
Մեր գլխավոր նպատակն է խթանել Հայաստանում ադամանդագործության ոլորտի զարգացմանը, ինչպես նաև շարունակել ադամնդի մշակման հայկական հիանալի դպրոցի ավանդույթները:
Արտադրանք
Շողակն ընկերությունը համարվում է ադամանդի վերամշակման ամենախոշոր ձեռնարկությունը հետխորհրդային տարածքում: Ընկերությունը իրականացնում է ալմաստի բոլոր տեսակների երեսակում:
![]() ![]() Կլոր
X
Կլոր Ադամանդի ժամանակակից կլոր տաշվածքը մշակվել է բելգիացի ադամանդագործ Մարսել Տալկովսկու կողմից 1919թ.: Այս տաշվածքն ադամանդին ավելի շատ փայլ ու լույսի խաղ է հաղորդում, քան այդ ժամանակներում հայտնի մյուս տաշվածքները: Կլոր ադամանդն ունի նիստավորման հետևյալ տեսակները. Տալկովսկու, կատարյալ, գործնական, Պարկերի, Սկանդինավյան:
Տալկովսկու Ադամանդ -
թագի բարձրության համամասնությունը ռունդիստի տրամագծի նկատմամբ-16.2%,
պավիլիոնի խորության համամասնությունը ռունդիստի տրամագծի նկատմամբ-43.1%,
հարթակի տրամագծի համամասնությունը ռունդիստի տրամագծի նկատմամբ -53%,
թագի անկյունը-34.5 աստիճան, պավիլիոնի անկյունը -40.75 աստիճան:
Այսօր վաճառվող ադամանդների մոտ 75% -ը ունեն կլոր տաշվածք:
|
![]() ![]() Օվալ
X
Օվալ Ադամանդի օվալաձև տաշվածքն առաջին անգամ նախագծվել է Լազարե Կապլանի կողմից վաղ 1960-ին, և, ինչպես անվանումն է հուշում, այդ ադամանդն ունի օվալ տեսք: Օվալաձև ադամանդը, ինչպես և Մարկիզ ադամանդը, 58 նիստերից բացկացած մոդիֆիկացված տաշվածքով ադամանդ է: Պավիլիոնի հիմնական նիստերի քանակը կարող է տատանվել 4-ից 6 կամ 8 նիստերի սահմանում: Սովորաբար, օվալաձև ադամանդների երկարության և լայնության հարաբերակցությունը տատանվում է 1.33 -ից 1.66: Շնորհիվ իր երկարաձիգ տեսքի, օվալաձև ադամանդի չափսերն իրականից ավելի մեծ են երևում:
|
![]() ![]() Մարկիզ
X
Մարկիզ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XV-ը իր սիրուհու՝ Մարկիզուհի Մադամ դե Պոմպոդուրի գեղեցիկ շուրթերը հաճոյախոսելու համար, նրան նվիրեց այս շրթունքաձև ադամանդը: Ահա թե ինչպես ադամանդի այս տաշվածքը ստացավ իր անվանումը: Մարկիզ ադամանդը, 58 նիստերից բացկացած, մոդիֆիկացված տաշվածքով ադամանդ է: Այս նիստերից 33-ը ընկած են թագի, իսկ 25-ը` պավիլիոնի վրա: Պավիլիոնի հիմնական նիստերի քանակը կարող է տատանվել 4-ից 6 կամ 8 նիստերի սահմանում, մինչդեռ թագը երբեմն կարող է հիմնական նիստեր չունենալ (ֆրենչ թիփ - "French Tip"): Մարկիզ տաշվածքով քարի երկարության և լայնության հարաբերակցությունը սովորաբար տատանվում 1,75 և 2.25-ի միջև և նրա թագն ունի ամենամեծ հարթակը, որի շնորհիվ էլ ադամանդի չափսերը շատ ավելի մեծ են երևում իրական չափսերից:
|
![]() ![]() Տանձաձև
X
Տանձաձև Տանձաձև ադամանդն իր տեսքի համար նաև անվանում են “արցունքի կաթիլ”: Ադամանդի այս տաշվածքը Կլոր և Մարկիզ տաշվածքների խառնուրդ է, որի մեկ ծայրը սրված է, իսկ մյուսը` կլոր: Սովորաբար Տանձաձև ադամանդը բաղկացած է 58 նիստերից, որոնք պետք է գերազանց կամ շատ լավ տաշվածքով սիմետրիկ լինեն ադամանդին գեղեցիկ փայլ հաղորդելու համար: Ադամանդի վերջնական ձևը կախված է հումքի փաստացի ձևից, ըստ այդմ էլ Տանձաձև տաշվածքով ադամանդի երկարության և լայնության հարաբերակցությունը կարող է տարբեր լինել, իսկ առավել դասական և ավանդական չափսերի` երկարության և լայնության հարաբերակցությունը 1.45-ից 1,75 է:
|
![]() ![]() Զմրուխտ
X
Զմրուխտ Այս տաշվածքը նախապես մշակվել էր զմրուխտի համար` կիսաթանկարժեք քարի գեղեցկությունն ընդգծելու նպատակով: Հետագայում այս տաշվածքով փորձեցին մշակել նաև ադամանդի հումքը, որն էլ, մեծ հավանության արժանանալով, հայտնի դարձավ: Զմրուխտ տաշվածքը բաղկացած է 50-ից 58 նիստերից, որոնք դասավորված են ըստ աստիճանական տաշվածքի, իսկ նրա թագն ու պավիլիոնը, կլոր ադամանդի համեմատ, ավելի մակերեսային են, որոնք էլ նվազեցնում են քարի շուքն ու փայլը: Սակայն քարի խոշոր հարթակը նրան ավելի էլեգանտ է դարձնում և ընդգծում է մաքրությունն ու գույնը: Զմրուխտ տաշվածքի տարատեսակներն ըստ հումքի ձևի, կարող են լինել քառակուսի կամ ուղղանկյուն: Զմրուխտ տաշվածքով ադամանդ գնելիս, հարկավոր է ստուգել քարի երկարության և լայնության հարաբերակցությունը: Դասական տաշվածքն ունի երկարության և լայնության 1.50 հարաբերակցություն:
|
![]() ![]() Սրտաձև
X
Սրտաձև Սրտաձև տաշվածքով ադամանդը, որը սեր է խորհրդանշում, կարող է սիրահարների համար լավագույն նվերներից մեկը լինել: Սրտաձ ադամանդը 59 նիստերից բացկացած մոդիֆիկացված տաշվածքով ադամանդ է: Պավիլիոնի նիստերի քանակը կարող է փոփոխական լինել` 6-ից 7 կամ 8 հիմնական նիստերով, որնոց սիմետրիկությունը բարձր աստիճանի փայլ և լույսի խաղ է հաղորդում քարին` դարձնելով այն շատ շողշողացող: Սրտի երկու կեսերը պետք է լինեն նույնական, այսինքն երկու կամարները (ամենաբարձր կամարները) պետք է լինեն նույն չափսերի: Բացվածքը վերևում պետք է լինի սուր և հստակ կամարների նկատմամբ, որոնք մի փոքր կլորավուն են: Սովորաբար, Սրտաձև ադամանդի դասական չափսերի` երկարության և լայնության հարաբերակցությունը 0.90- ից 1.10 է, սակայն այն կարող է տարբեր լինել: 0.85-ից 1.00 հարաբերակցությամբ ադամանդը կարելի է լայն անվանել, իսկ ավելի քան 1.00 հարաբերակցությամբ ադամանդը` նեղ: Պատրաստի ադամանդի երկարության և լայնության հարաբերակցությունը մեծապես կախված է հումքի չափսերից: Այս տաշվածքով հումքի նիստավորումը նվազեցնում է կորուստը:
|
![]() ![]() Կուշոն (Բարձիկ)
X
Կուշոն (Բարձիկ) Կուշոն (Բարձիկ) Ադամանդի Տաշվածք
Կուշոն (Բարձիկ) տաշվածքի ադամանդը հնագույն ադամանդի ձև է և նրա նիստավորման նմուշը կարելի է դասակարգել Հին հանքավայրի տաշվածքի (հայտնի է ուշ 19-րդ և վաղ 20 - րդ դարերում) և ժամանակակից Օվալ ադամանդի միջև:
Կուշոն Ադամանդը գոյություն է ունեցել ավելի քան մեկ ու կես դար: 1830թ.-ից մինչև 1919թ. (Ժամանակակից Կլոր ադամանդի դիզայնի գյուտի տարին), Կուշոնը միակ ձևն էր, որով ադամանդները նիստավորվել են որպես այլընտրանք:
Ավանդական Կուշոն ադամանդները ունեցել են ուղղաձիգ թագ, մեծ նիստեր, փոքր հարթակ, հիմնականում մեծ կոլետա և շատ բարակ ռունդիստ:
Այս հատկանիշների պատճառով Կուշոն ադամանդները հայտնի չէին բարձր փայլով և լույսի խաղով: Բացի այդ, շատ բարակ ռունդիստը հանգեցնում էր ադամանդի վնասվելուն զարդի վրա տեղադրելիս:
Կլոր ադամնդի հաջողության հետ, Տալկովսկին ներառեց կլոր ադամանդի անկյունները Կուշոնի մեջ ուժեղացնելու վերջինս փայլն ու ամրությունը:
Կուշոն ադամանդն ունի 58 Բրիլյանտե (նիստերի նմուշ, որ կենտրոնից ձգվում է դեպի ադամանդի եզրերին) ոճի նիստեր նիստերի այնպիսի նմուշների հետ, որ տարբերվում են ավանդական ձևից մինչև մոդիֆիկացված տարբերակը:
Կուշոն տաշվածքի փայլը (արտացոլելու հատկությունը, որը նշանակում է հայելանման փայլ) պակաս է քան կլոր ադամանդներինը, բայց նրա շուքը կամ լույսի խաղը (արտացոլելու հատկություն որը նշանակում է սպիտակ լույսի բեկում յոթ սպեկտրալ գույների) համեմատաբար ավելի է, որը հանդիսանում է այս ձևի եզակի առանձնահատկություն:
|
![]() ![]() Պրինցեսա
X
Պրինցեսա Պրինցեսա ձևի ադամանդը համեմատաբար նոր է և մշակվել է 1980 թ-ին Բեցալել Ամբերի և Իսրայել Իցկովիչի կողմից: Պրինցեսա ձևը շատ բազմակողմանի է և ունի ճկունություն միահյուսվելով գրեթե ցանկացած ոճի մատանու հետ: Սա դարձնում է այն երկրորդ ամենատարածված ձևը Կլոր ադամանդի ձևից հետո: Պրինցեսա ձևը դասակարգվում է Խառը տաշվածքի կատեգորիայի ներքո, քանի որ այն ընդունում է Կլոր ադամանդի (Բրիլյանտ) նիստերի դասավորությունը թագում և Աստիճանական նիստերի դասավորությունը պավիլյոնում:
Նիստերի քանակը կախված է պավիլյոնում նիստերի դասավորությունից: Այն ունի կամ 50 նիստեր (21 թագի, 4 ռունդիստի և 25 պավիլյոնի նիստեր) կամ 58 նիստեր (21 թագի, 4 ռունդիստի, ու 33 պավիլյոնի նիստերով): Եթե նիստերի դասավորությունը սիմետրիկ է, այն կարող է ունենալ շատ լավ փայլ ու շքեղություն՝ տանող դեպի գեղեցիկ շողշողանքի:
Պրինցեսան ավանդաբար քառակուսի ձևի է չորս կողմերը լինելով հավասար երկարության: Սակայն, հաճախ Պրինցեսայի ձևը տրվում է ուղղանկյունաձև նվազեցնելու կորուստը: Որի հետևանքով, ինչքան Պրինցեսայի ձևը ձգտում է ուղղանկյան, այնքան գինը նվազում է:
|
Տեխնոլոգիա
Ադամանդի գնահատումն իրականացվում է ըստ չորս բնութագրերի (4C դասակարգում).
Colour - գույն, Clarity - մաքրություն, Cut - երեսակում, Carat weight – քաշ` կարատ:
Ալմաստի վերամշակման գործընթացը
Ընկերությունում ադամանդի հումքն անցնում է հետևյալ արտադրական փուլերով.
Տեսակավորում - ըստ գույնի, բնական թերությունների, քաշի, ձևի, նիստի ռելիեֆի:
Նշագծում հատուկ նշագծման մատիտի օգնությամբ - մեծ նշանակություն ունի հումքի ճիշտ նշագծումը, որից կախված է ադամանդի ելքի գործակիցը:
Սղոցում - տեխնիկայի զարգացման հետ զուգահեռ այսօր լայնորեն կիրառվում են լազերային սղոցներ, որոնք թույլ են տալիս միաժամանակ սղոցել-կտրել մի քանի քար` ավելի նեղ կտրման հատվածով: Երբեմն քարի ճեղքումն ավելի արդյունավետ կարող է լինել քան կտրումը:
Նախնական հղում կամ կոպիտ կլորացում - այս փուլում հեռացվում է բյուրեղի ավելորդ ծավալը:
Կլորացում
Նիստավորում - կատարվում է նիստավորման հաստոցի վրա: Նիստավորող վարպետը նիստավորման սկավառակի մակերեսը բաժանում է երկու պայմանական մասի՝ հղկման և փայլեցման համար: Սկզբում կատարվում է հղկում, հետո փայլեցում:
Առավել արժեքավոր է ալմաստի անգույն տեսակը, որը նիստավորումից հետո կոչվում է ադամանդ (մակերևույթը ողորկում են այնպես, որ ստացվեն հարթ 57 նիստեր):
Լվացում - օգտագործվում է մաքրման լուծույթ, որը պարունակում է խիտ ծծմբական թթու, կալիումի նիտրատ, թորած ջուր և մաքուր սպիրտ:
Պատրաստի ադամանդը զննում են տեխնիկական պահանջներին համապատասխան տարբեր լաբորատոր սարքերի միջոցով:
Գույություն ունեն ադամանդի նիստավորման հետևյալ ձևերը (տաշվածքները).
Տանձաձև, Իզումրուդ, Օվալ, Մարկիզ, Բագետ, Սրտաձև, Պրինցեսա, Ռադիանտ, Եռանկյունի և Կլոր:
ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Կապ